Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ նորացված հնարավորություններով, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) համար: Հարթակի միջոցով ՓՄՁ-ները կարող են առցանց ներկայացնել հայտ և օգտվել ավտոմատ վարկավորման ծառայությունից, ինչը թույլ է տալիս կայացնել օպերատիվ որոշումներ և մեծացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը: Ավտոմատ վարկավորումն առաջարկում է մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ՝ մինչև 60 ամիս ժամկետով, հետևյալ տարեկան տոկոսադրույքներով՝ ՀՀ դրամ՝ 15%, ԱՄՆ դոլար՝ 14%, եվրո՝ 12.5%: Վարկավորումը տրամադրվում է շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների և այլ նպատակներով: