Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել 01.09.2026

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, վերընտրվելուց հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում՝ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալով: Նա առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարավորություն տալ Եվրամիության անդամակցելու հարցով»՝ հանրաքվեի միջոցով պարզելու, թե ինչ են ուզում մարդիկ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է՝ տարեսկզբից 2.5 միլիարդ դոլար առևտրաշրջանառությամբ:

Azatutyun Full Article














